Պացիենտի իրավունքներ
Դուք իրավունք ունեք ստանալու «Բարեխիղճ նախահաշիվ» (Good Faith Estimate), որը բացատրում է, թե որքան կարժենա ձեր բուժումը
Սա տեղեկատվական թարգմանություն է։ Անհամապատասխանության դեպքում գործում է անգլերեն տարբերակը։ This is a courtesy translation; the English version governs.
Օրենքի համաձայն՝ բժշկական ծառայություններ մատուցողները պետք է ապահովագրություն չունեցող կամ այն չօգտագործող պացիենտներին տրամադրեն բժշկական պարագաների և ծառայությունների հաշվի նախահաշիվ։
- Դուք իրավունք ունեք ստանալու բարեխիղճ նախահաշիվ ցանկացած ոչ շտապ պարագայի կամ ծառայության ընդհանուր ակնկալվող արժեքի մասին։ Սա ներառում է հարակից ծախսերը, ինչպիսիք են բժշկական անալիզները, դեղատոմսով դեղերը, սարքավորումները և հիվանդանոցային վճարները։
- Համոզվեք, որ ձեր բժշկական ծառայություն մատուցողը ձեզ գրավոր բարեխիղճ նախահաշիվ է տալիս ձեր բժշկական ծառայությունից կամ պարագայից առնվազն 1 աշխատանքային օր առաջ։ Կարող եք նաև ձեր բժշկից և ձեր ընտրած ցանկացած այլ մատուցողից բարեխիղճ նախահաշիվ խնդրել՝ նախքան ծառայություն նշանակելը։
- Եթե ստանում եք հաշիվ, որը ձեր բարեխիղճ նախահաշվից առնվազն $400-ով ավելի է, կարող եք վիճարկել այն։
- Անպայման պահեք ձեր բարեխիղճ նախահաշվի պատճենը կամ լուսանկարը։
Բարեխիղճ նախահաշիվ ստանալու ձեր իրավունքի վերաբերյալ հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.cms.gov/nosurprises կամ զանգահարեք 1-800-985-3059։
Խնդրեք ձեր նախահաշիվը մեզանից
Սա վերաբերում է նաև Wellbridge-ի այն ծառայություններին, որոնք չեն ծածկվում ապահովագրությամբ, այդ թվում՝ ներերակային հիդրատացիային և նեյրոտոքսինի բուժումներին։ Զանգահարեք այն օֆիս, որտեղ պատրաստվում եք գալ, կամ գրեք admin@wellbridgehc.com հասցեով՝
- Գլենդել՝ (818) 862-4000
- Թահանգա՝ (818) 465-4200