Խտրականության բացառման ծանուցում
Սա տեղեկատվական թարգմանություն է։ Անհամապատասխանության դեպքում գործում է անգլերեն տարբերակը։ This is a courtesy translation; the English version governs.
Wellbridge Health Center-ը հետևում է դաշնային քաղաքացիական իրավունքների գործող օրենքներին և խտրականություն չի դրսևորում ռասայի, մաշկի գույնի, ազգային ծագման, տարիքի, հաշմանդամության կամ սեռի հիմքով։ Wellbridge Health Center-ը մարդկանց չի բացառում և նրանց հետ այլ կերպ չի վարվում ռասայի, մաշկի գույնի, ազգային ծագման, տարիքի, հաշմանդամության կամ սեռի պատճառով։
Անվճար օգնություն, որ տրամադրում ենք
Հաշմանդամություն ունեցող անձանց՝ մեզ հետ արդյունավետ հաղորդակցվելու համար՝
- Որակավորված ժեստերի լեզվի թարգմանիչներ
- Գրավոր տեղեկություններ այլ ձևաչափերով, օրինակ՝ խոշոր տառերով կամ բարձրաձայն կարդացված
- Հեռախոսային ռելե՝ հավաքեք 711 (California Relay Service)
Այն անձանց, որոնց հիմնական լեզուն անգլերենը չէ՝
- Որակավորված թարգմանիչներ
- Այլ լեզուներով գրված տեղեկություններ
Խոսում ենք անգլերեն, հայերեն, ռուսերեն և պարսկերեն։ Այս ծառայությունների համար զանգահարեք ձեր օֆիս՝ Գլենդել (818) 862-4000 · Թահանգա (818) 465-4200։ Տե՛ս նաև մեր լեզվական աջակցության էջը։
Եթե կարծում եք, որ չենք տրամադրել այս ծառայությունները կամ խտրականություն ենք դրսևորել
Կարող եք բողոք ներկայացնել մեր Քաղաքացիական իրավունքների համակարգողին՝
Anna Ananyan, RN, BSN, Քաղաքացիական իրավունքների համակարգող
Wellbridge Health Center, 800 S Central Ave, Suite 206, Glendale, CA 91204
Հեռախոս՝ (818) 862-4000 · TTY՝ 711 · Էլ. փոստ՝ admin@wellbridgehc.com
Բողոքը կարող եք ներկայացնել անձամբ, փոստով կամ էլ. փոստով։ Եթե բողոք ներկայացնելու համար օգնություն է պետք, Քաղաքացիական իրավունքների համակարգողը կօգնի ձեզ։
Կարող եք նաև քաղաքացիական իրավունքների վերաբերյալ բողոք ներկայացնել ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի Քաղաքացիական իրավունքների օֆիս՝ էլեկտրոնային եղանակով՝ Office for Civil Rights Complaint Portal-ի միջոցով, կամ փոստով կամ հեռախոսով՝
U.S. Department of Health and Human Services
200 Independence Avenue SW, Room 509F, HHH Building
Washington, D.C. 20201
1-800-368-1019, 800-537-7697 (TDD)
Բողոքի ձևերը հասանելի են՝ www.hhs.gov/ocr/complaints։